Դեկտեմբերի 8-ին կմեկնարկի սեղանի թենիսի 6-րդ ՀՀ բիզնես ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային համակարգի ընկերությունների միջև սիրողական մրցաշարը:

ՀՀ բիզնես ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային համակարգի ընկերությունների գործադիր ղեկավարներին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Մենք Փրոդաքշն» ընկերությունը շարունակում է կազմակերպել սիրողական  սեղանի թենիսի մրցաշար՝ “Menq Production” table tennis CUP-ը, որը անց է կացվում ՀՀ բիզնես ոլորտի ընկերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային համակարգի  աշխատակիցների միջև: Հոկտեմբերի 24-ից սկսած կազմկոմիտեն սկսում է ընդունել մասնակիցների հայտերը  [email protected] էլ. հասցեով:

Մասնակցության պայմաններ, կանոնադրություն

Մասնակցության հայտ

Դեկտեմբեր 8-ին ժամը 10:00 տեղի կունենա առաջնության մասնակիցների առաջին հանդիպումն ու վիճակահանությունը, որից հետո կմերկնարկի մրցաշարը: Խնդրում ենք մասնակցության հայտերը էլեկտրոնային տարբերակով ուղարկել 06.12.2019թ. ներառյալ  [email protected] էլ. հասցեով, և դեկմբերի 8-ին, ժամը 10:00-ին  Ձեր կազմակերպության կողմից կնքված մասնակցության հայտով և կանոնադրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերով ներկայանալ վիճակահանության և մրցաշարի մեկնարկին:
Խաղերը անց են կացվելու  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «ՈՒսումնա-սպորտային համալիրում»՝ Ծարավ Աղբյուրի  փողոց, 55/25 հասցեով։

Նախորդ մրցաշարի հաղթողների լուսակարները ( N 5)

Նախորդ մրցաշարի հաղթողների լուսակարները ( N 4)

Մանրամասների համար դիմել  093. 999 390, 055 09 90 13  հեռախոսահամարներով` կազմկոմիտե:

Հարգանքներով`

«Մենք Փրոդաքշն» ընկերություն: