ՀՀ բիզնես ոլորտի, բարձր տեխնոլոգիական,
հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային համակարգի
կազմակերպությունների գործադիր ղեկավարներին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Մենք Փրոդաքշն» ընկերությունը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ՀՀ բիզնես ոլորտի, բարձր տեխնոլոգիական, հեռահաղորդակցության և ֆինանսաբանկային համակարգի ընկերությունների միջև արագ շախմատի սիրողական մրցաշարը: Հոկտեմբերի 14-ից սկսած կազմկոմիտեն ընդունում է թիմային մասնակցության հայտերը` թիմերը պետք է կազմված լինեն երեքական մասնակցով, յուրաքանչյուր ընկերությունից առավելագույնը չորս թիմ կարող է մասնակցել մրցաշարին, մրցաշարի մասնակցության հայտերը ընդունվում են [email protected] էլ. հասցեով:
Մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ կիրակի օրերը` ժամը 10:00: Խաղերը տեղի կունենան Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը` Խանջյան փող. 50ա շենքի հասցեով:
Մասնակցության պայմաններ, կանոնադրություն
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 055 09 90 13 հեռախոսահամարներով:
Նախորդ մրցաշարի արդյունքները (N 22)
Հարգանքներով`
«Մենք Փրոդաքշն» թիմ: